Գերմանիան մերժում է ՌԴ ԿԲ ակտիվները բռնագրավելու՝ ԵՄ ծրագիրը

Գերմանիան դեմ է արտահայտվել Ուկրաինան վերականգնելու համար սառեցված ՌԴ ԿԲ ակտիվները բռնագրավելու՝ ԵՄ ծրագրերին՝ զգուշացնելով, որ նման «շտապ գործողությունները» կարող են իրավական և ֆինանսական ռիսկեր առաջացնել: Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Գերմանական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները կասկածներ են հայտնել, որ Եվրոհանձնաժողովի՝ Ուկրաինայի վերականգնման համար ռուսական ակտիվների մի մասը փոխանցելու ծրագիրը բավարար աջակցություն կստանա չափազանց բարձր իրավական ռիսկերի պատճառով, գրում է թերթը երկուշաբթի՝ հունիսի 26-ին։
Մասնավորապես, Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնյան ասել է, որ Մոսկվան պետք է վճարի Ուկրաինային պատճառված վնասի համար, իսկ Բեռլինը «ամեն ինչ անում է օրենքի սահմաններում»՝ գտնելու և սառեցնելու ռուսների և պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների ակտիվները, սակայն վերոնշյալ գաղափարը առաջացրել է «բարդ ֆինանսական և իրավական խնդիրներ»:
Գերմանացի մեկ այլ պաշտոնյա հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ ռուսական սառեցված ակտիվները Կիևին հանձնելու գաղափարը «բացում է Պանդորայի արկղը», քանի որ այն նախադեպ է ստեղծում այլ պահանջների համար, մասնավորապես՝ Լեհաստանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վնասի համար գերմանական փոխհատուցման խնդրանքների համար։
Գերմանացի պաշտոնյաներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանն ուսումնասիրել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվները բռնագրավելու՝ ԵՄ առաջարկները և եկել եզրակացության, որ դրանք իրավաբանորեն կիրառելի չեն։ Գերատեսչության խոսնակը, ի պատասխան թերթի հարցման, հրաժարվել է մեկնաբանություններից:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
328Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
141Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
177Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
22105.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
45702.10.2026, 13:06