ՔՊ-ականների մոտ խուճապ է. պատրաստվում են Փաշինյանին ԱԺ-ում դիմավորել. «Ժողովուրդ»
![]() 320 Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 09:00 Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին գնալու է պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Բանն այն է, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալը դառնում է «մի կաթիլ մեղրի» պատմությունը. եթե մի բան այն չի լինում, դա հետագայում մեծ պատմություն է դառնում ՔՊ-ականների համար, Փաշինյանի կողմից նկատողություններ են ստանում: Հիմա էլ ՔՊ-ականները «շունչները պահած» սպասում են, որ այսօր վերջապես «պատվով» ավարտին հասցնեն Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով կանչելու ծանր գործը: Նախորդ անգամ, երբ հունիսի 20-ին նա կրկին գնացել էր քննիչ հանձնաժողով, նիստին մասնակցում էին ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, արտախորհրդարանական ուժերից «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը և մի քանի փորձագետներ. ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել է այս հանձնաժողովի աշխատանքները: Ի դեպ, Դավիթ Սանասարյանը նիստից հետո ասել էր, որ Փաշինյանի հայտարարությունները սպառիչ չեն, շատ հարցեր բաց մնացին, ու այսօր նա պետք է մի շարք հարցերի պատասխանի: Թե որքանով սպառիչ կլինեն Փաշինյանի պատասխանները, այսօր պարզ կդառնա։ Մի բան փաստ է. նախորդ անգամ էլ Նիկոլ Փաշինյանի մենախոսությունները քննիչ հանձնաժողովի նիստում հստակ ցույց տվեցին, որ այս հանձնաժողովի առաքելությունը մեկն է՝ մաքրել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
