Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՄԻԵԴ-ի որոշումների դեպքում պատրա՞ստ է ինքնակամ կրել պատասխանատվություն»․ փաստաբան

«ՄԻԵԴ-ի որոշումների դեպքում պատրա՞ստ է ինքնակամ կրել պատասխանատվություն»․ փաստաբան
468
Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 11:42

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲԴԽ նախագահ, միաժամանակ «Համախմբում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ (պաշտոնական տվյալներով) Կարեն Անդրեասյանը պնդում էր, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր այն դատավորները, որոնց կայացրած դատական ակտերի հետևանքով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ գանգատներով պետությանը պարտավորեցրել է փոխհատուցումներ վճարել:
Հիմա ստացվել է այնպես, որ Կարեն Անդրեասյանի ղեկավարած Խորհուրդը բազմաթիվ դատավորների լիազորությունները դադարեցնելիս նրանց նկատմամբ թույլ է տվել առերևույթ խախտումներ:
Այս պահին ՄԻԵԴ-ը հրատապ կարգով (աննախադեպ է ՀՀ-ում) ընթացք է տվել այդ դատավորների գանգատներին և ամենայն հավանականությամբ խախտումները կճանաչի և փոխհատուցումներ կսահմանի:
Հարց Կարեն Անդրեասյանին. ՄԻԵԴ-ի կողմից այդպիսի որոշումներ կայացվելու դեպքում պատրա՞ստ է ինքնակամ կրել պատասխանատվություն»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան