«Ո՞րն է բանակցությունները դադարեցնելու այլընտրանքը, հապճեպ հայտարարություն անելու փոխարեն պետք է մտածել հետևանքների մասին». Ալեն Սիմոնյան
![]() 570 Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 15:36 Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է Արցախի ԱԺ այսօր ընդունած հայտարարությունը, որտեղ, մասնավորապես կոչ է արվում Վաշինգտոնում բանակցությունների մասնակցող Հայաստանի պատվիրակությանը դադարեցնել բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը: «Նախ, ցավակցում եմ զոհերի կապակցությամբ մեր ժողովրդին, նրանց բարեկամներին, հարազատներին: Երկրորդ՝ մի քիչ անհասկանալի է, թե ինչի համար է այդ հայտարարությունը, որովհետև եթե դադարեցնենք բանակցությունները, ո՞րն է դրա այլընտրանքը: Կարծում եմ՝ հաճախ արագ-արագ, հապճեպ հայտարարություն անելու փոխարեն պետք է մի պահ կանգ առնել, մտածել հետագա քայլերի ու հայտարարության իմաստի ու հետևանքների մասին»,- ասաց նա: Անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահի հայտարարությանը, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և դա իրենց համար կարմիր գիծ է՝ Հայաստանի ԱԺ նախագահն ասաց. «Թող գնան բանակցեն և այդ դիրքորոշումով սկսեն բանակցությունները: Մենք չենք ուզում որևէ ձևով բան պարտադրել: Մեզնից հասնում է ամեն ինչով, ինչ Հայաստանն ի վիճակի է, աջակցել և մենք աջակցում և աջակցելու ենք միչև վերջ, բայց մնացածը, կարծում եմ՝ իրենք կբանակցեն ու կքննարկեն հակառակորդ կողմի հետ»: Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահներին չի հաջողվում ապահովել եռակողմ հայտարարության իրագործումը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ռուս խաղաղապահներին դա գրեթե չի հաջողվում: Ես չգիտեմ՝ ո՞րն է այն կարմիր գիծն ադրբեջանցիների համար, որ նրանք այդ պահի դրությամբ ցանկություն ունենան ինչ-որ քայլ անել ու չեն անի ռուս խաղաղապահների այնտեղ լինելու բերումով: Ես այդ գիծը չեմ պատկերացնում: Ինձ մոտ տպավորություն է, որ այդ գիծը շատ բարակ է, կամ կարելի է ասել՝ գոյություն չունի»: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
