Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ՀՀ իշխանության առաջնահերթությունը թուրքերի հետ միակողմանի սիրավեպի ապահովումն է». Տ. Աբրահամյան

«ՀՀ իշխանության առաջնահերթությունը թուրքերի հետ միակողմանի սիրավեպի ապահովումն է». Տ. Աբրահամյան
433
Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 16:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիշերն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարվածներից հետո, ինչի հետևանքով պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ՝ շնորհավորել Կուրբան Բայրամի տոնի առթիվ:
Զարմանալու ոչինչ չկա, որովհետև հայաստանյան իշխանության առաջնահերթությունը ոչ թե խորը բլոկադայի մեջ գտնվող արցախցիներն են ու իրենց հողի համար պայքար տվողներ մեր մարտիկները, այլ թուրքերի հետ միակողմանի սիրավեպի ապահովումը»: