Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մարդասպանությունից ժամեր անց Նիկոլն ու Էրդողանը միմյանց են շնորհավորում». Գեղամ Նազարյան

«Մարդասպանությունից ժամեր անց Նիկոլն ու Էրդողանը միմյանց են շնորհավորում». Գեղամ Նազարյան
379
Հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ., 02:06

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Ցավ, ողբերգություն...
Չորս երիտասարդ էլ իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, իսկ հանրությունն ապրում է սովորական կյանքով։ Չորս երիտասարդ զոհվել է հանուն մեզ, իսկ մենք մեր առօրյայից չենք շեղվում։
Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ներկայությամբ չորս հայ են սպանում, իսկ Արցախը լիահույս էր, որ պաշտպանված է և Հայաստանի և Ռուսաստանի կողմից, բայց...
Տեսնես ինչու է էսպես։
Այս մարդասպանությունից ժամեր անց Նիկոլն ու Էրդողանը միմյանց են շնորհավորում Ղուրբան Բայրամի եւ դեռ մեկ ամիս հետո նշվող Վարդավառի կապակցությամբ, իսկ Վաշինգտթոնում շարունակվում են բանակցությունները...
Տեսնես ինչու է էսպես։
Մեզ հետ հաստատ ինչ-որ բան էնպես չէ։ Ավելի ճիշտ շատ բան էնպես չէ»։

Աղբյուրը`   Գեղամ Նազարյան