Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Կարծիք ստեղծողներից շատերն, իբր, չեն նկատում, թե Նիկոլն ուր է տանում Հայաստանը». Վրթանեսյան

«Կարծիք ստեղծողներից շատերն, իբր, չեն նկատում, թե Նիկոլն ուր է տանում Հայաստանը». Վրթանեսյան
520
Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 23:06

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուսյալ խավից և, այսպես ասած, կարծիք ստեղծողներից շատ-շատերն, իբր, չեն նկատում, թե Նիկոլն ուր է տանում Հայաստանը։
«Արցախ» բառը հանել են գործածությունից և ամենայն զգուշությամբ շրջանցում են բոլոր «կոնֆլիկտային թեմաները», փոխարենը կենտրոնացած են կինոյի, գրականության, պատմական թեմաների վրա (բայց ոչ մի դեպքում չանդրադառնալով հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական կռիվներին)։
Իրենց «լավ հայ» լինելը հանրության աչքերում հաստատում են օրերով կատաղի վիճելով, օրինակ՝ «է» օժանդակ բայը «ա»-ով գրելու անթույլատրելիության մասին, ռուսների սրճարանում հայերեն լեզվով մենյուի բացակայության մասին։
Գերակտիվ են, բայց իրենց բարձրացրած թեմաներին (Իլոն Մասկի հերթական բլթից մինչև «քանի հրեշտակ է տեղավորվում ասեղի ծայրին» տիպի վեճեր) եթե նայես, կթվա, թե գրողը Գրինվիչ-Վիլիջի կամ Մոնմարտրի բնակիչ է...
Երբ սրտները շաաաատ է լցվում, քաղաքապատերանին են tag անում, կամ ինչ-որ տուֆտա ՀՈԱԿ-ի՝ «Էս ինչ խայտառակ վիճակ է, պուլպուլակից երրորդ օրն է՝ ջուր չի գալիս» ոճի ինչ-որ գրառումներով։
Բայց նույնիսկ այս դասալիքներն ավելի նախընտրելի են, քան իրենց մտավոր բագաժը և անունն օկուպացիոն վարչակարգին ուղիղ և անթաքույց ձևով ծառայացնողները։
Ֆոռշի արև...»:

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան