Ինչպե՞ս է Աշոտյանը կալանավայրում ընդունել ՄԻՊ ներկայացուցիչներին․ «Փաստ»
![]() 369 Շաբաթ, 01 հուլիսի, 2023 թ., 09:54 «Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական հետապնդման ենթարկվող Արմեն Աշոտյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին: ... Նախաձեռնված քրեական վարույթի և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը»։ Այս հանդիպման հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, Աշոտյանը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին բարեկրթորեն է ընդունել, սակայն հենց սկզբից նրանց ասել է, որ չի վստահում գործող ՄԻՊ-ին, որն, ըստ Աշոտյանի, «Փաշինյանի հերթական դրածոն է»: Արմեն Աշոտյանը մանրամասն ներկայացրել է իր «գործի» հետ կապված հիմնական զավեշտներն ու կեղծիքները, միևնույն ժամանակ, արձագանքելով ՄԻՊ ներկայացուցիչների խոստմանը՝ հարցը ներկայացնել ՄԻՊ-ին, որը կարող է դիմել և պարզաբանումներ ստանալ գլխավոր դատախազից, ասել է. «Իսկ ի՞նչ են անելու, ընկերուհիներով նստելու և սուրճ են խմելո՞ւ միասին: ՄԻՊ-ը հարցնելու է՝ ինչո՞ւ ես Աշոտյանին փակել, դատախազն էլ ասելու է՝ դե, ինչ կարող էի անել, Նիկոլն ասել է, ես էլ արել եմ, բա հո ես չէի վարի գնալու: Սա՞ է լինելու...»: Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
