Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայկական սփյուռքը և հայկական պետականությունը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ». Բաբաջանյան

«Հայկական սփյուռքը և հայկական պետականությունը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ». Բաբաջանյան
488
Շաբաթ, 01 հուլիսի, 2023 թ., 16:48

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Հայկական սփյուռքը և հայկական պետականությունը կանգնած են նոր ժամանակի լրջագույն մարտահրավերների առաջ: Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու սփյուռքյան ուժերը չեն կարողանալու գալ որոշակի ընդհանուր հայտարարի և հակազդեցության ռազմավարության մշակման՝ Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունների պատճառով, ապա դրա հետևանքի պատասխանատուն ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունն է, այլ գործնականում սփյուռքյան կառույցները, և առավել ևս դրանցում անվիճելի առաջատարություն ունեցող ՀՅԴ համակարգը»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան