Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Պաշարման պատճառով արցախաբնակ մեր հայրենակիցները չեն կարողանում այցելել Եռաբլուր»․ Կարեն Վրթանեսյան

«Պաշարման պատճառով արցախաբնակ մեր հայրենակիցները չեն կարողանում այցելել Եռաբլուր»․ Կարեն Վրթանեսյան
461
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 20:18

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշարման պատճառով արցախաբնակ մեր հայրենակիցները չեն կարողանում այցելել Եռաբլուրում հուղարկավորված իրենց հարազատների շիրիմները։
«Հարթակ22» խմբի անդամներից մի քանիսը մեկ-երկու շաբաթը մեկ գնալու են, շիրիմներին տիրություն անեն, մաքրեն, ծաղիկները փոխեն։
Եթե ցանկանում եք մասնակցել, հայտարարության հղումը ստորև մեկնաբանությամբ դնում եմ։ Հայտարարության տակ գրեք, որ պատրաստ եք միանալ նախաձեռնությանը»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան