Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Նամակը սխալ հասցեով է գրված». Անդրանիկ Թևանյան

«Նամակը սխալ հասցեով է գրված». Անդրանիկ Թևանյան
793
Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 16:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին: Նա նկարագրել է արցախահայության անելանելի վիճակը: Ակնկալել է օգնություն:
Եթե Արայիկ Հարությունյանը նամակ չի գրում Նիկոլ Փաշինյանին ու վերջինիցս պատասխան չի պահանջում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և դրանով իսկ Արցախի պաշարմանը նպաստելու համար, ապա քանի՞ գրոշ արժե ուրիշից բան պահանջելը: Նամակն, ըստ այդմ, սխալ հասցեով է գրված:
Թշնամին ներսից է: Այդ պայմաններում դրսից ինչպե՞ս կարելի է օգնություն ակնկալել»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան