Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«ՀՀ խորհրդարանականների հայտարարությունները խոչընդոտներ են հարուցում». Արցախի ՄԻՊ

«ՀՀ խորհրդարանականների հայտարարությունները խոչընդոտներ են հարուցում». Արցախի ՄԻՊ
370
Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 12:12

«Քաղաքական հայտարարությունները, որ արվում են տարբեր խորհրդարանականների կողմից, որոշակի խոչընդոտներ են հարուցում. քննարկումների ժամանակ միջազգային գործընկերների կողմից վկայակոչվում են այդ հայտարարությունները»,- Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ խորհրդարանականների հայտարարություններին: Նրա խոսքով՝ պետք է ձեռնպահ մնալ Արցախի ժողովրդի շահերից չբխող հայտարարություններից: