Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Պատերազմով մեզ հիմա սպառնում են ոչ թե թուրքերը, այլ գևորգպապոյանները». Զաքարյան

«Պատերազմով մեզ հիմա սպառնում են ոչ թե թուրքերը, այլ գևորգպապոյանները». Զաքարյան
488
Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 17:12

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմով մեզ հիմա սպառնում են ոչ թե թուրքերը, այլ՝ գևորգպապոյանները: Նիկոլի հանձնարարությամբ մարիյակարապետյան կոչվածները դարձել են բաքվի ագն-ի ոտքի տակի փալասը, իսկ գևորգպապոյանները՝ թուրքական պն-ի ոտքերի տակ են թավալվում:
Արցախը ադրբեջանի կազմում կլինի միայն մի դեպքում. երբ ֆիզիկապես վերացնեն հայ ժողովրդի հայրենատեր հատվածին: Իսկ դա շուրջ 2 միլիոն ՀՀ քաղաքացիներ են՝ իրենց հարյուր հազարավոր պայքարող տեսակով, ինչպես նաև Սփյուռքի զգալի հատվածը: Նույնիսկ Նիկոլի ընտրազանգվածի կիսագրագետ մասը պատրաստ չէ Արցախը տեսնել ադրբեջանի կազմում: Նիկոլն այդ հարցում նրանց էլ է խաբել»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան