Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ում նոր կեղծիքներ են եղել. գրասենյակը փակ է. «Ժողովուրդ»
![]() 337 Ուրբաթ, 07 հուլիսի, 2023 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ գրասենյակի փաստացի լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են: Փորձեցինք այս տեղեկությունը նախ ճշտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանից, սակայն թաղապետը խնդրեց իրեն միայն թաղապետարանին վերաբերող հարցերով անհանգստացնել, կուսակցական հարցերով դիմել կուսակցության ղեկավարությանը: Նա միաժամանակ չհերքեց մեր տեղեկությունները: Զրուցեցինք նաև ՔՊ-ի՝ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ, պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ, որն ասաց. «Ես նման բան չգիտեմ, որ լուծարվել է, ես տարածքային կառույցի խորհրդի նախագահն եմ եղել, իմ պաշտոնավարելու ժամկետը լրացել է, հավանաբար դրա համար էլ տեղյակ չեմ: Տարածքային կառույցի խորհրդի նախագահի և անդամների ընտրություններ պետք է լինեն, բայց հետաձգվել են»: Կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը չցանկացավ մեկնաբանել կատարվածը: «No comment»,- ասաց նա: Մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ պարզաբանեց հետևյալը. «Գրասենյակի խորհրդի կազմի ընտրությունները հետաձգվել են, եթե չեմ սխալվում, տեխնիկական պատճառներով. մանրամասներին տեղյակ չեմ: Նախորդ խորհուրդը, որն ընտրվել էր, ժամկետով էր, հավանաբար ժամկետը լրացել է, այլ ապոկալիպտիկ սցենարներ չեն եղել»: Հիշեցնենք, որ սա ՔՊ-ում ընտրությունների կեղծման երկրորդ դեպքն է: Նախորդ տարի՝ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ՔՊ վարչության անդամների ընտրությունները նույնպես կեղծվել էին, ինչի հետևանքով մի շարք ՔՊ-ականներ դուրս էին մնացել վարչության կազմից»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
