Փաշինյանի խոսնակը՝ Զուրաբյանի հայտարարության մասին
![]() 581 Ուրբաթ, 07 հուլիսի, 2023 թ., 15:36 Օրեր առաջ՝ «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել էր, որ ընդամենը մեկ հարց պիտի տրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն չի տրվում. «Հարցը հետևյալն է. 2019-ին քո սեղանին դրվել է ԼՂ հակամարտության կարգավորման պլան՝ երեք համանախագահների անունից, որի էությունը հետևյալն է. դու հինգ շրջանը հետ ես տալիս, պահում ես ԼՂ-ը, Քելբաջարն ու Լաչինը՝ քո վերահսկողության ներքո, Քելբաջարի ու Լաչինի՝ ոչ միջանցքային մասը տալիս ես միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը համաձայնում է ԼՂ վերջնական կարգավիճակին: Այսինքն՝ բերվել էր փայլուն լուծում... Բայց դու անում ես 2 քայլ. խաբում ես ժողովրդին, ասում՝ սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, և երկրորդ՝ ոչ միայն մերժում ես, այլև չես փորձում բանակցել այդ պլանը: Հիմա հարց՝ ինչո՞ւ»,- ասել էր ՀԱԿ փոխնախագահը: 168.am-ը Լևոն Զուրաբյանի բարձրացրած հարցն ուղղել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ հետաքրքրվելով, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդ լուծմանը չի գնացել։ Ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանն ասել է. «Դրա վերաբերյալ վարչապետը հերքում տվել է, որ չի եղել։ Սրանից ավելի՝ այլ բան չկա պատասխանելու»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
