«Ի՞նչ կլիներ, եթե մենք պատմությունից դասեր քաղեինք». Ալվինա Աղաբաբյան
![]() 352 Կիրակի, 09 հուլիսի, 2023 թ., 02:06 Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․ «100 ՏԱՐՎԱ ԴԵԺԱՎՅՈՒ ԿԱՄ ԻՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՄԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԻՆՔ․․․ ▪️ 100 տարի առաջ՝ 1923 թ․ հուլիսի 7-ին, Խորհրդային Ադրբեջանը դեռևս երկու տարի առաջ ապօրինաբար իրեն բռնակցված ամբողջ Լեռնային Ղարաբաղի ընդամենը մի փոքր հատվածի վրա դժկամորեն և, ըստ էության, հարկադրաբար կազմավորում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: ▪️ Այս կերպ Խորհրդային Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղից կտրում և մարզի սահմաններից դուրս է թողնում Շահումյանի, Խանլարի, Քարհատի, Շամքորի, Գետաբեկի, Քարվաճառի, Քաշաթաղի և ԼՂ հարավային շրջանները, ասել է թե՝ Արցախի հարավային հարթավայրային, արևմտյան և հյուսիսային ողջ տարածքները։ Արցախի յուրացմանն ուղղված Ադրբեջանի քայլերը, բնականաբար, այսքանով չէին սահմանափակվելու․․․ ▪️ Իր կազմավորման սկզբնական շրջանում ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ ընդհանուր սահման ուներ, որն անցնում էր Հագարի գետով՝ Գորիսի շրջանի Տեղ և Կոռնիձոր գյուղերի տարածքով: Լեռնային Ղարաբաղն ադրբեջանականացնել ցանկացող Ադրբեջանի համար այս իրողությունը լուրջ խոչընդոտ էր: ▪️ Կտրելով Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապը՝ Ադրբեջանը հետագա տարիների ու տասնամյակների ընթացքում հետևողականորեն շարունակեց ԼՂԻՄ-ի տարածքային յուրացմանն ու թուրքացմանն ուղղված իր քաղաքականությունը՝ տարբեր պատրվակներով մարզի սահմաններից պարբերաբար պոկելով, նրա ենթակայությունից դուրս բերելով հողատարածքներ ու բնակավայրեր և դրանք միացնելով հարևան շրջաններին: Այդ բոլոր գյուղերն ու բնակավայրերն առանց բացառության ժամանակի ընթացքում հայաթափվում էին, բնակեցվում ադրբեջանցիներով և ամբողջապես թուրքացվում: ▪️ Անցել է 100 տարի։ ▪️ Հիմա հարց․ ի՞նչ կլիներ, եթե մենք պատմությունից դասեր քաղեինք։ Եթե մենք սերտած լինեինք գոնե վերջին 100-ամյակի մեր պատմության դասերը, ապա մենք ԵՐԲԵՔ, լսու՞մ եք, ԵՐԲԵՔ չէինք խոսի, քննարկի, պատկերացնի, երազի ու բանակցի ՀՀ-ից ցամաքով կտրված ու ընդամենը «Լաչինի միջանցք» անվամբ թել-ճանապարհով ՀՀ-ին կապված նախկին ԼՂԻՄ սահմաններով անկախ Արցախի մասին։ Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը կարող էին և կարող են կենսունակ լինել առնվազն գոնե այն սահմաններում, ինչ մենք ձևավորել էինք Արցախյան ազատամարտի արդյունքում 1994-ին։ ![]() Աղբյուրը` Ալվինա Աղաբաբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22

