Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Դեռ ոչ ոք տեղը տեղին չի պատժվել». Հարություն Մկրտչյան

«Դեռ ոչ ոք տեղը տեղին չի պատժվել». Հարություն Մկրտչյան
736
Շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ., 16:48

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում ակնհայտ սոցիալական բևեռացվածությունը ոչ մի տեղ էլ չի կորել...
Հայաստանում դեռ ոչ ոք տեղը տեղին չի պատժվել պետությանը և մյուս քաղաքացիներին տասնամյակներով թալանելու և կոռուպցիայի համար։
Տարբերությունն այն է, որ առաջվա նման էս խավը ու իրենց մերձավորները լպիրշի նման մեքենան էլ չեն քշում քաղաքացիների վրա (օրինակներից մեկը)... մի քիչ ավելի համեստ ու ստվերային են վայելում գռփածը... էդ համեստությունն էլ գալիս է ոչ թե իրավական դաշտում պատժի արժանանալու վախից, այլ նրանից, որ հիմա հասարակ քաղաքացիները այլևս նմանատիպ երևույթները չեն հանդուրժում ու նման վարքագծի դեպքում քաղաքացիական հասարակության ճնշումներին կարժանանան... էսա փոխվել... մնացած ամեն ինչը նույնն է...»: