«5 տարվա վաղեմության ելույթն առաջին անգամ ներկայացնում եմ հանրությանը». Շահեն Հարությունյան
![]() 666 Շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ., 15:36 «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «5 տարվա վաղեմության այս ելույթը առաջին անգամ ներկայացնում եմ հանրությանը: Գուցե, շատերը կմտածեն, որ ելույթի բովանդակությունն արդիական չի լինի: Չէ՞ որ, ինչեր ասես տեղի չեն ունեցել այս տարիների ընթացքում: Բայց, կարծում եմ, որ այս ելույթի բովանդակության արդիականությունն ու կարևորությունը, գուցե հիմա ավելին է, քան հենց 5 տարի առաջ էր: Փաշինյանի վարչապետ ընտրվելուց անցել էր ընդհամենը 2 ամիս, բայց Հայաստանում աննախադեպ խորացել էր միմյանց նկատմամբ ատելության, անպատասխանատվության զգացումը: Շարունակվում էր խորանալ արժեքների և գաղափարների իմաստազրկումը: Այն, ինչ տեղի էր ունենում մինչև 2018թ-ը, լկտիաբար և առանց ամոթի շարունակվեց իշխանափոխությունից հետո: Առաջին իսկ պահից մարդկանց խաբեցին, մոլորեցրեցին, իսկ հետո միմյանց հետ թշնամացրեցին՝ սովորական իշխանափոխությունը՝ հեղափոխություն ներկայացնելով: Ցավոք, բայց այս տարիներին մեզ բաժին հասած դժվարություններն ու փորձառությունները, ոչ թե օգնեցին ուղղելու մեր սխալները, այլև՝ առավել մեծացավ արժեհամակարգի կործանումը: Իսկ անտարբերությունն այժմ այն մակարդակի է հասել, որ տասնամյակներ անց, պատմության էջերում այս տարիները համարվելու են՝ թշնամական լռության տարիներ»: Աղբյուրը` Շահեն Հարությունյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
