Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայ-ադրբեջանական բանակցությունների ամենաինտրիգային թեման անկլավներն են». Կ. Հեքիմյան

«Հայ-ադրբեջանական բանակցությունների ամենաինտրիգային թեման անկլավներն են». Կ. Հեքիմյան
498
Կիրակի, 09 հուլիսի, 2023 թ., 18:18

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ-ադրբեջանական բանակցությունների ամենաինտրիգային թեման անկլավներն են:
Մեծ հաշվով, պաշտոնական Երևանն ու Բաքուն բանակցային սեղանի շուրջ պարտավոր են հաշվի առնել պարզ ճշմարտություն. կա՞ն արդյոք անկլավների շահառուներ և ովքե՞ր են նրանք:
Մասնավորապես՝ արդյո՞ք Հայաստանում կան մարդիկ, որոնք ցանկանում են Արծվաշենի վերադարձը, ովքե՞ր են նրանք և ինչքանո՞վ են հաստատակամ իրենց դիրքորոշման մեջ: Եթե այդպիսիք կան, ապա նրանք Արծվաշենի վերադարձի շահառուներն են և նրանց անտեսել հնարավոր չէ: Եթե չկան, ապա, մեծ է հավանականությունը, որ Արծվաշենը կրկին դառնա «փոխանակման մանրադրամ»:
Տեսանյութում մեր օրերի Արծվաշենն է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան