Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նա դա արել է, ինչպես պայմանավորվել էր Բաքվի, եվրոպացիների ու Անկարայի հետ». Ա. Ղևոնդյան

«Նա դա արել է, ինչպես պայմանավորվել էր Բաքվի, եվրոպացիների ու Անկարայի հետ». Ա. Ղևոնդյան
571
Կիրակի, 09 հուլիսի, 2023 թ., 16:30

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «ՀՀ վարչապետը Արցախը համարում է Ադրբեջանի մաս և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը:
Եթե Երևանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, ապա նշանակում է, որ ընդունում է, որ Բաքուն Արցախի տարածքում ունի գործունեություն ծավալելու բոլոր հիմքերը. ամեն տիպի գործունեություն:
Հետո, Երևանը միջազգային հանրությանը կոչերով, իսկ ՌԴ խաղաղապահներին՝ կոնկրետ հացադրումներով, սկսում է մեղադրել մի բանում, որի կանաչ լույսը հենց ինքն է վառել:
Ի դեպ, Արցախցիների հնարավոր ցեղասպանվելու պատասխանատվությունն էլ է այս կերպ գցում նրանց գրպանը:
Ամեն բան պարզ ու հստակ է: Ի դեպ, էդ որ հղում են անում նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա, էնտեղ կա՞ր դրույթ, որ ՀՀ-ն ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում:
Իսկ քանի որ նա դա արել է, ինչպես պայմանավորվել էր Բաքվի, եվրոպացիների/ամերիկացիների ու Անկարայի հետ, ուրեմն պայման է ստեղծել, որ Բաքուն առաջիկայում Մոսկվային հարց տա, թե խաղաղապահները ի՞նչ գործ ունեն իր սուվերեն տարածքում, հատկապես, եթե հայկական կողմը ընդունել է տարածքի նկատմամբ ադրբեջանական սուվերենիտետը:
Սա է իրականությունը, մնացյալը քամի է»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան