Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Միջնորդը չպետք է լռություն պահի». Լուազոն՝ Կլաարին

«Միջնորդը չպետք է լռություն պահի». Լուազոն՝ Կլաարին
506
Երկուշաբթի, 10 հուլիսի, 2023 թ., 13:24

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է.«Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն կրկին արձագանքել է Տոյվո Կլաարի թվիթերյան վերջին գրառմանը։ Նա նշել է.

Իրավիճակը չի բարելավվում, բայց գոնե բարելավվում է այն նկարագրելու ձևը:
Դեռ պակասում է՝
- միջազգային դատարանի որոշման հիշատակումը
- անուններ տվեք. ո՞վ է փակել գազամատակարարումը, ո՞վ է արգելափակում միջանցքը, ո՞վ է բռնություն կիրառում և սպառնում խաղաղ գործընթացին:

Միջնորդը չպետք է լռություն պահի»: