Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը Ռուսաստանի և Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է». Ստեփան Դանիելյան

«Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը Ռուսաստանի և Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է». Ստեփան Դանիելյան
408
Հինգշաբթի, 13 հուլիսի, 2023 թ., 01:12

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Ռուսաստանի-Թուրքիայի համաձայնության արդյունքն էր ու դրա խորհրդանիշն Աղդամի մոնիթորինգային կենտրոնի հիմնումն էր, այսինքն, Հարավային Կովկասը համատեղ ազդեցության գոտի են ճանաչում։
Այդ հայտարարությունը նաև Հայաստանում ՔՊ-ի իշխանության գրավականն էր։ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը Ռուսաստանի և Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է։
Սակայն, այդ կոմպրոմիսը սկսել է քանդվել։ Էրդողանն, Ազովի հրամանատարներին հանձնելով Ուկրաինային, խախտել է Պուտին-Էրդողան համաձայնությունը, նաև Թուրքիան արդեն քննարկում է Ուկրաինա ծանր հրետանի ուղարկելու հնարավորությունը, Բայրաքթարների գործարանի հիմնումը։ Թուրքիան համաձայնվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն, նաև պատրաստվում է 3 ռազմաբազա տեղակայել Ադրբեջանում, որոնցից մեկը Կասպից ծովի ափին, Բայդենը խոստացել է F-16 վաճառել Թուրքիային և այլն, ցուցակը կարելի է շարունակել։ Ավելի պարզ, Էրդողանը կրկնում է Աթաթուրքի քաղաքականությունը, ստանալով Ռուսաստանից այն, ինչ հնարավոր է, շարժվում է դեպի Արևմուտքն, այնտեղ ստանալու մյուս դիվիդենտները։
Այսպիսով, ՔՊ-ն ու Փաշինյանը, իշխանությունը պահելու համար, ստիպված են որոշում կայացնել՝ ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու միանալ հակառուսական և հակաիրանական կոալիցիային։ Իսկ թե այս իրավիճակում ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը, դժվար է կանխատեսել, ըստ երեկույթին այս հարցի պատասխանը դեռևս ոչ Մոսկվան ունի, ոչ Թեհրանը։
Կարճ՝ Փաշինյանը սկսում է կորցնել իր իշխանության արտաքին բալանսի ռեսուրսն, իսկ ներքին լեգիտիմությունը մինչ այդ էր կորցրել»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան