Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Բալասանյանի որդին և ազգականներն ազատ են արձակվել

Բալասանյանի որդին և ազգականներն ազատ են արձակվել
333
Շաբաթ, 15 հուլիսի, 2023 թ., 18:24

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալված որդին, եղբայրը, քեռորդին ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում, այդ մասին լրատվամիջոցներին ասել է Բալասանյանի պաշտպանը։

Դատարանը նախօրեին մերժել էր Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը։ Պաշտպանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։
Հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։