Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արցախի հայկական մնալու դիվանագիտական ճանապարհ գրեթե չեն թողել Հայաստանի «հանճար իշխանիկները»». Արա Պողոսյան

«Արցախի հայկական մնալու դիվանագիտական ճանապարհ գրեթե չեն թողել Հայաստանի «հանճար իշխանիկները»». Արա Պողոսյան
477
Շաբաթ, 15 հուլիսի, 2023 թ., 18:54

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանն էլ, ըստ էության, իր դիրքորոշումը հայտնեց (մի քիչ լղոզված, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ): Արևմուտքն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է Հայաստանի իշխանիկների շուրթերով։
Հիմա Արցախի հայկական մնալու դիվանագիտական ճանապարհ գրեթե չեն թողել Հայաստանի «հանճար իշխանիկները», միակ ճանապարհը մնում է հին ու տրորված ճանապարհը՝
1. Ինքնապաշտպանության կազմակերպում,
2. Բուն ինքնապաշտպանական մարտեր,
3. Ազատագրում,
4. Ինքնորոշման պարտադրում,
5. Գոյության իրավունքի ամրագրում։
Հ.Գ. Որպեսզի չասեն, թե նստած հեշտ է խոսել, ասեմ, որ անձամբ ես մի ճանապարհ կգտնեմ, որպեսզի միանամ պայքարողների բազմությանը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան