Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ռուսը փաստացի ասում է՝ «մենք ձեր համար, դուք ո՞ւմ համար»». Բաբայան

«Ռուսը փաստացի ասում է՝ «մենք ձեր համար, դուք ո՞ւմ համար»». Բաբայան
452
Կիրակի, 16 հուլիսի, 2023 թ., 14:06

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև Ստեփանակերտի հրապարակում լեկցիաներ են կարդում, Արևմուտքը Ռուսաստանից ուզում է խլել նախաձեռնությունը կամ Բարդա-Աղդամ նոր սերիան:
Միակ և գլխավոր առաջնահերթությունը Բրյուսելի համար կար և մնում է ռուսներին Փաշինյանի ձեռքով տարածաշրջանից հեռացնելը:
Խաղաղության օրակարգը ըստ էության դառնում է արևմտյան օրակարգի գլխավոր մասնիկը:
ՌԴ ԱԳՆ հայտարարությամբ ամեն ինչ ասվեց, դա արդեն փաստ է, որ Պրահայից հետո փոխվել է բալանսը հօգուտ Արևմուտքի, և այսքանից հետո արդեն ռուսն ասում է փաստացի «մենք ձեր համար, դուք ո՞ւմ համար» հայտնի թեզը:
Նամակ են ուղարկում Շարլ Միշելին, բայց ուզում են Պուտինն իրենց պաշտպանի, էդ որտեղ ա՞ էլի ձեր տրամաբանությունը»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան