«Աշոտյանի մեկուսացումը վնաս է ՀՀ պետականությանը, օգտակար՝ իշխող ուժին». Ռուբեն Մելքոնյան
![]() 404 Կիրակի, 16 հուլիսի, 2023 թ., 15:06 ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, 168.am-ի եթերում խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման մասին, նշել է, որ նրա մեկուսացումը վնաս է ՀՀ պետականությանը, օգտակար՝ այս պահի քաղաքական ուժին. «Աշոտյանն արտաքին քաղաքական գործընթացներից ամենալավը հասկացող, ամենաշատ փորձ ունեցող, միջազգային ասպարեզում ճանաչում ունեցող, խաղի կանոններին ծանոթ քաղաքական գործիչներից մեկն է: Նա, բնականաբար, տիրապետում է նաև ներքաղաքական գործընթացների տրամաբանությանը, և որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ, իր կոշտ քննադատությունն է ուղղում արտաքին ու ներքին խնդիրներին՝ ահազանգելով պետականության կործանման մասին։ Ձևակերպումները կարող էին լինել կոշտ, տերմիները՝ տարբերվող, երբեմն՝ ոչ քաղաքական, երբեմն՝ բժշկական, բայց ցանկացած նորմալ պետության համար Աշոտյանի պես քաղաքական գործչի գոյությունը քաղաքական դաշտում ոչ թե վատ է, սպառնալիք է, այլ ընդհակառակը՝ շատ օգտակար է։ Անգամ ընդդիմադիր գործիչը, որը քաջատեղյակ է և ունի պետականության գաղափար կրելու հավատամք, դա միայն կարող է օգտակարություն բերել պետականությանը»,- նշել է բանախոսը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
