«Իսրայել-Ադրբեջան համագործակցությունն ուղղված է նախևառաջ Իրանի դեմ». Տ. Հայրապետյան
![]() 362 Երեքշաբթի, 18 հուլիսի, 2023 թ., 15:12 Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Խոստացել էի անդրադառնալ Իսրայելի ՊՆ ղեկավարի այցին Բաքու, բայց իրադարձությունների բերումով չէի հասցրել: Հիմա փորձեմ ամփոփ ներկայացնել այցին նախորդող ու հաջորդող որոշ հայտարարություններ: Այցի նախօրեին Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց, որ Իրանը կանգնած է Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի հետևում: Նշեմ նաև, որ Իսրայելի ՊՆ նախարար Յոավ Գալանտի՝ Բաքու այցից երկու օր առաջ Ադրբեջանում Աֆղանստանի քաղաքացի էին ձերբակալել՝ նրան մեղադրելով ահաբեկչության փորձի մեջ: Տարբեր աղբյուրներ փորձում էին նրան ասոցացնել Իրանի հետ և ներկայացնել, թե իբրև հարձակման փորձ է եղել Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա: Ադրբեջան այցի շրջանակներում Իսրայելի ՊՆ նախարար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի, ՊՆ նախարարի և մի շարք այլ պաշտոնյաների հետ: Հաղորդվող մամլո հաղորդագրություններն ընդհանրական էին, նշվում էր, որ քննարկվել են ռազմական և քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի վերջում իսրայելցի պաշտոնյան ամեն դեպքում հանդես եկավ հակաիրանական հայտարարություններով: «Վերջին տարիներին Իրանն աննախադեպ մասշտաբի համաշխարհային ահաբեկչական արշավ է իրականացնում՝ ուղղված ամբողջ աշխարհում իսրայելցիների և հրեաների դեմ: Վերջին տարիներին նման ավելի քան 50 փորձ է եղել: Դրանց մեծ մասը վերջին պահին կանխվել է: Շատ երկրների հետ սերտ համագործակցության և այն ըմբռնման շնորհիվ, որ Իրանը գլոբալ սպառնալիք է, մենք կանխել ենք այդ փորձերը և կյանքեր փրկել»,- հայտարարել էր Յոավ Գալանտը: Ուշագրավ է, որ հենց այցի օրերին հրապարակվեց Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդվածը: Իսկ Գալանտի այցից անմիջապես հետո Ընդհանուր առմամբ, պարզ է, որ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունն ուղղված է նախևառաջ Իրանի դեմ: Իրանը ներկայացվում է որպես «ահաբեկչական երկիր» ու դրա ֆոնին էլ Ադրբեջանը մեծ աջակցություն է ստանում նաև Արևմուտքից: Սա, իհարկե, մեծ վտանգ է տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունության տեսանկյունից: Փաստացի, Ադրբեջանն իր քայլերով դարձել է ապակայունացնող գործոն մեր տարածաշրջանում: Իսրայելն աննախադեպ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ, ուստի Ադրբեջանը դեռ պետք է վճարի այդ աջակցության գինը...»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
