Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«ՔՊ-ական իշխանությունը հանրության աչքում վարկաբեկում է ուսուցիչներին». Ոսկան Սարգսյան

«ՔՊ-ական իշխանությունը հանրության աչքում վարկաբեկում է ուսուցիչներին». Ոսկան Սարգսյան
271
Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 17:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ատեստավորման գործընթացով ՔՊ-ական իշխանությունը ուսուցիչներին հանրության աչքում վարկաբեկում ու թիրախավորում է
Վերջին առնվազն 10 տարում հանրակրթական դպրոցների դպրոցների ուսուցիչների աշխատավարձի բարձրացում չի եղել, մինչդեռ առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մեծ չափով աճել են։ ՔՊ-ական իշխանությունը հանրության աչքում վարկաբեկում, թիրախավորում է ուսուցիչներին, հայտարարելով, որ նրանք չեն մասնակցում կամավոր ատեստավորմանը, որպեսզի ատեստավորման դեպքում ամսական 400 հազար դրամ աշխատավարձ ստանան։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարզերում 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան։ Այդ կերպ հանրության մեջ տպավորություն է ստեղծվում, որ ուսուցիչները չեն տիրապետում պահանջվող գիտելիքների, ուստի վախենում են ատեստավորման դեպքում անհաջողության մատնվել։ Իրականում ատեստավորման ժամանակ թեստերի հարցաշարերը ատեստավորվող ուսուցիչներին չեն տրամադրվում, այլ՝ միայն թեմաները, թեստի հարցերը շատ խրթին են, յուրատեսակ թակարդ են ատեստավորվողների համար։ Տավուշի դպրոցներից մեկի փորձառու ուսուցչուհին, երբ ատեստավորման ժամանակ ծանոթացել է թեստի հարցերին, նրա ինքնազգացողությունը վատացել է; Տավուշի սահմանամերձ դպրոցներից մեկի քիմիայի փորձառու, լավագույն, հեղինակավոր ուսուցչուհին (նրա անուն-ազգանունը չեմ հրապարակում, որպեսզի նրան ցավ չպատճառեմ) երկու անգամ անհաջողության է մատնվել ատեստավորման ժամանակ, որպեսզի շարունակի դպրոցում դասավանդել, նա պետք է վերապատրաստման դասընթացի մասնակցի Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 2022թվականին Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցների ընդհանուր թվով 1830 ուսուցիչներից ու ուսուցչի օգնականներից կամավոր ատեստավորման նպատակով հայտագրվել է ընդամենը 210 ուսուցիչ, մասնակցել՝ 122-ը, այդ 122-ից 47 ուսուցիչ 70-100 տոկոս արդյունք է ապահովել, նրանք ստանում են համապատասխան հավելավճարներ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան