«Մենք Ադրբեջանի հետ որևէ սահմանային խնդիր չունենք». Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
![]() 303 Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 16:12 «Բարեբախտաբար, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ զարգանում են, և մենք այդ երկրի հետ որևէ սահմանային կամ անվտանգային խնդիր չունենք», - նախօրեին հայտարարել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, հայտնում է «Ազատությունը»։ Իրանցի զինվորականի այս հայտարարությունը հնչել է երկրի բանակային հրամանատարության՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ կատարած այցի ավարտին։ «Փառք Աստծո, մեր երկու երկրների տնտեսական կապերը օր-օրի ավելի են զարգանում և խորանում։ Իսկ մեր այցերը սահման պարբերական, ամենամյա բնույթ են կրում», - հայտարարել է գեներալ Բաղերին։ Դրա հետ մեկտեղ՝ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն ընդունել է, որ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով սահմանապահներից բացի նաև բանակային ստորաբաժանումներ են տեղակայված։ «Այս ուժերն այստեղ են մեր սիրելի երկրի սահմանները պաշտպանելու նպատակով», - հայտարարել է Մոհամադ Բաղերին։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
