Կանադան հանձնառու է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը. Կանադայի ԱԳՆ-ն՝ Միրզոյանին
![]() 277 Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 22:29 Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է՝ Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր կողմից բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի որոշումը: «Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Այդ իսկ պատճառով մենք մեծացրել ենք մեր «հետքը» տարածաշրջանում։ Այժմ մենք հայտարարում ենք, որ Կանադան մասնակցություն է ունենալու Հայաստանում ԵՄ առաքելությանը»: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է այս գրառմանը: «Մենք իսկապես բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հավատարմության վրա»,-նշել է Միրզոյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
