Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իշխանություններին ունեմ հետևյալ առաջարկը». Մանե Թանդիլյան

«Իշխանություններին ունեմ հետևյալ առաջարկը». Մանե Թանդիլյան
523
Շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ., 16:42

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը. «Քանի որ իշխանությունն ունի մեկ օրակարգ՝ կառչած մնալ իշխանությունից, ինչի ապացույցն է իշխանության ամենաբարձր մակարդակով ամեն օր Երևանի ավագանու ընտրություններով զբաղվելը, իսկ մեր թիմի նպատակը ուժեղ Հայաստան և ազատ Արցախ ունենալն է, իշխանություններին ունեմ հետևյալ առաջարկը՝ ձեր ամբողջ ռեսուրսը ծառայեցրեք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացմանը, և եթե ճանապարհի անխափան աշխատանքը վերականգնվի, ես խոստանում եմ մեկնել Արցախ քարոզարշավի ընթացքում՝ թողնելով ձեզ մի քիչ ձայներ հավաքել Երևանում»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան