Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այդ մարդիկ երկրից ու պետությունից իրենց վրեժը լուծեցին ամենաանարժանին երկրին առաջնորդ կարգելով». Արա Պողոսյան

«Այդ մարդիկ երկրից ու պետությունից իրենց վրեժը լուծեցին ամենաանարժանին երկրին առաջնորդ կարգելով». Արա Պողոսյան
339
Կիրակի, 23 հուլիսի, 2023 թ., 02:12

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ ամենավատն այն է, որ ժամանակին Արցախը այս օրին հասցնողները հիմա մի ակցիայում նկարվում ու համարում են, թե մեղքերի թողություն են կատարել։
Հայաստանի և Արցախի այս վատթար վիճակի բուն մեղավորությունը նրանցն է, ովքեր անարդարության մթնոլորտը արմատացրին ժողովրդի մեջ, ովքեր կապիտալի անարդար բաժանման, անպատժելիության մթնոլորտ ստեղծելով հասարակ մարդու համար դարձրին Արցախը, ու առհասարակ պետությունն ատելի։ Այդ մարդիկ երկրից ու պետությունից իրենց վրեժը լուծեցին ամենաանարժանին երկրին առաջնորդ կարգելով (գոնե իրենք համարում են, որ իրենք են իշխանության բերել):
Արթուր Դավթյանը երբ գլխավոր դատախազ էր, չեմ հիշում, որ Արցախի համար միտինգի գնար, իսկ որ ավելի կարևոր է, չեմ հիշում, որ արդար դատախազական հսկողություն իրականացներ։ Նույնը նախկին բոլոր պաշտոնյաների մասին՝ սկսած Սերժ Սարգսյանից (նույնը իրենից առաջ առանց խտրության) մինչև Միքայել Համբարձումյան, Հրանտ Եպիսկոպոսյան և այլն։
Հանուն արդարության նախ պետք է վերականգնել վարկաբեկված, այլասերված, ոչնչացված արդարության մթնոլորտը, ինչը ենթադրում է պատասխանատվություն։ Թե չէ կեղծ բարեպաշտությունը ավելի դավաճանական է մի տեսակ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան