«Ե՛վ Աղդամի, և՛ Գորիսի կողմից պետք է ճանապարհները բաց լինեն». Սամվել Բաբայան
![]() 366 Կիրակի, 23 հուլիսի, 2023 թ., 17:42 Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը 24TV-ի եթերում խոսելով Ալիևի հայտարարությունների մասին, ըստ որի՝ ինքը չի ճանաչում Արցախի իշխանություններին ու չի ցանկանում երկխոսել, ասել է. «Ես մի քիչ այլ տեսանկյունից եմ նայում: Երբ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է դրա մասին, կոնկրետ անձի անուն է տալիս, չի ասում՝ ընդհանրապես. պետք է նյուանսներին ուշադրություն դարձնենք: Հետևեք իրենց լրատվականներին, կտեսնեք՝ ում են ուզում, ինչ են ուզում»: Նրա խոսքով՝ պետք է փոխվստահություն ձեռք բերվի, առանց դրա՝ անիմաստ է քաղաքական բանակցություններ սկսելը. «Ադրբեջանն ասում է՝ Աղդամից, մենք ասում ենք՝ և՛ Աղդամի, և՛ Գորիսի կողմից պետք է ճանապարհները բաց լինեն, որ մարդիկ կարողանան շփվել և լուծել այն խնդիրները, որոնք կան»,- ասել է Բաբայանը: Անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Ակնայով հումանիտար օգնություն տրամադրել Արցախին, Բաբայանը նշել է. «Մենք չենք ասում՝ Աղդամով ճանապարհ տրամադրվի, մենք Աղդամի հետ սահման ունենք, խնդիրները կլուծենք սահմանի բերանին… Շահավետ չէ Արցախի համար, որ Աղդամից առևտուր անի, բայց ստեղծված իրավիճակում պետք է ելք գտնել: Ասկերանի շրջանի սահմանի բերանին մենք կկարգավորենք մեր հարցերը, պետք է բանակցենք՝ իրենք իրենց առաջարկն անեն, մենք՝ մերը»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
