Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Գտնվում են մարդիկ, որ ամեն ինչի համար մեղադրում են առաջին նախագահին». Վահրամ Աթանեսյան

«Գտնվում են մարդիկ, որ ամեն ինչի համար մեղադրում են առաջին նախագահին». Վահրամ Աթանեսյան
307
Կիրակի, 23 հուլիսի, 2023 թ., 22:36

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դարձյալ գտնվում են հայ մարդիկ, որ ամեն ինչի համար մեղադրում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին․
- պետությունը սխալ հիմքերի վրա է դրել,
- հրաժարվել է միացումից,
- Ադրբեջանին կապիտուլյացիա չի պարտադրել․․․
Մարդ աստծո, պետությունը սխալ հիմքերի վրա՞ էր՝ շտկեիք։ Տեր-Պետրոսյանից հետո երկու սահմանադրական հանրաքվե եք անցկացրել: Միացումից հրաժարվե՞լ է՝ դուք Արցախը միավորեիք։ Ադրբեջանին կապիտուլյացիա չի՞ պարտադրել՝ պարտադրեիք։ Մուրճը՝ ձեր ձեռքին, երկիրն էլ՝ մեխի գլխով լիքը»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան