Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ռուսաստանը չի՞ կարդում այս շնորհակալական բացիկները». Նորայր Նորիկյան

«Ռուսաստանը չի՞ կարդում այս շնորհակալական բացիկները». Նորայր Նորիկյան
369
Երկուշաբթի, 24 հուլիսի, 2023 թ., 03:30

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն իր էջում գրում է. «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ 7,6 մլն ԱՄՆ դոլարի էլեկտրասարքավորումներ գնելու և Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Հետաքրքիր է՝ Ռուսաստանը չի՞ կարդում այս շնորհակալական բացիկները, չի՞ տեսնում, թե իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանն ինչպե՞ս է զինում իր թշնամուն:
Մենք լինեինք, կասեին թիկունքից հարվածում եք:
Ռուսաստանից նեղանալու խնդիր իսկապես չկա:
Այդ երկիրն առաջնորդվում է իր պետական ու ազգային շահերով:
Մնում է մենք էլ մտածենք ու գործենք նույն կերպ՝ առաջնորդվենք բացառապես մեր պետական ու ազգային շահերով…»:

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան