Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սերժ Սարգսյանի նամակն էժանագին փորձ էր». Տարոն Չախոյան

«Սերժ Սարգսյանի նամակն էժանագին փորձ էր». Տարոն Չախոյան
409
Երկուշաբթի, 24 հուլիսի, 2023 թ., 11:54

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սերժ Սարգսյանի նամակը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին ընդամենը ավելի հայրենասեր ձևանալու էժանագին փորձ էր։
Առնվազն միամտություն է կարծել, թե Բայդենը, Պուտինն ու Մակրոնը Սերժ Սարգսյանի նամակից են իմացել, որ ԼՂ-ն շրջափակված է։
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանգնեցնելու Սերժ Սարգսյանի կոչը ողջունելի կլիներ, եթե նամակի բովանդակությունը չվերածվեր բամբասանքի ու փորձ չարվեր վերածել ներքաղաքական էժան շահարկման։
Սերժ Սարգսյանի բաց նամակը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին ընդամենը պոպուլիստական քայլ էր, որի նպատակը ՀՀ ներկայիս իշխանություններին քննադատելն ու ավելի հայրենասեր ձևանալն էր»։

Աղբյուրը`   Տարոն Չախոյան