Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ամբողջ ակցիան արվեց մեկ հիմնական նպատակով». Արսեն Բաբայան

«Ամբողջ ակցիան արվեց մեկ հիմնական նպատակով». Արսեն Բաբայան
300
Երկուշաբթի, 24 հուլիսի, 2023 թ., 11:30

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր առավոտյան Արցախի պաշտպանության համար Երևանում ակցիա է մեկնարկել: Մի քանի րոպե հետևեցի ու պարզվեց շատ պարզ բան.
ամբողջ ակցիան արվեց մեկ հիմնական նպատակով. «եթե հայերն են անտարբեր, մենք ի՞նչ պահանջենք միջազգայիններից...» - կեղծ թեզը լայն տարածելու համար:
Սա էր Արցախի իշխանությունների կազմակերպած ակցիայի իմաստը, արձանագրել, թե իբր հայերն անտարբեր են, թե իբր ոչ թե Նիկոլը, այլ հայ ազգն է մեղավոր:
Հիմա հստակ պարզ դարձավ, թե ինչու էր այդ ակցիաներին մասնակցում նաև ՀՀ պարզ քաղաքացի, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը բարդ հարցերին դեռ պիտի պատասխանի:
Արթուրը եղել և շարունակում է մնալ Նիկոլի պաշտպանը և Արցախը հանձնելու գլխավոր դերակատարներից մեկը:
Հ.Գ. Շուտով ասելու են՝ բա հո սոված չէի՞նք մեռնելու, պիտի լքեինք Արցախի գլխավոր վրանը...»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան