Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ճի՞շտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, որ Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել». Ստեփան Դանիելյան

«Ճի՞շտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, որ Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել». Ստեփան Դանիելյան
279
Երկուշաբթի, 24 հուլիսի, 2023 թ., 20:24

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ երեք հարց է հետաքրքրում.
- Ո՞վ էր պատերազմից առաջ առաջարկել, ո՞վ էր հետո թույլ տվել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ կատարեր, այն էլ հենց այն վայրերում, որտեղով, հետո, ադրբեջանական զորքերը ճեղքեցին պաշտպանությունն ու առաջ գնացին։
- Արդյոք ճի՞շտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, որ Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել, որ իրենք կազմակերպեն Արցախ սնունդ ուղարկելու գործընթացը։
- Ինչո՞ւ են ՔՊ- ականները համոզված, որ իրենք կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրել»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան