Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այսօր մեր պահանջը կուղղենք ՀՀ իշխանություններին»․ ԱՀ պետնախարար

«Այսօր մեր պահանջը կուղղենք ՀՀ իշխանություններին»․ ԱՀ պետնախարար
270
Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 09:30

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գրառումը. «Սիրելի հայրենակիցներ՝
Ինչպես արդեն հայտարարել էինք, այսօր ժամը 20:00-ին տեղի է ունենալու համաժամանակյա հավաք Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում:
Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:
Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը:
Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»: