ՍԴ-ում փոփոխություններ են սպասվում․ «Հրապարակ»
![]() 227 Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 09:12 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Գրել էինք, որ ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը, Նաիրա Հովսեփյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, հավակնում են Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր հաստիքներին։ Դատական իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ Սահմանադրական դատարանում եւս տարեվերջին սպասվում են «վթարային տարհանումներ»: Քանի որ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը լրանում է, նրան որոշել են փոխարինել իշխանությունների սրտի դատավոր՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանով: Վերջինս մերձավորներ ունի ե՛ւ Հակակոռուպցիոն դատարանում՝ ի դեմս իր վաղեմի ընկեր Կարապետ Բադալյանի եւ Գեւորգ Գյոզալյանի, ե՛ւ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմում՝ ի դեմս իր սանիկներ Լուսինե Հակոբյանի եւ Տիգրան Եգորյանի: Գնալով ՄԻԵԴ՝ վերջինիս ազդեցությունը ՀՀ հասարակական դաշտում եւ դատական համակարգում առավել կուժեղանա: Իսկ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցանկանում է տեղափոխվել Եվրասիական տնտեսական միության դատարան, ուր եւս հաջորդ տարվա սկզբին երկու թափուր տեղ է առաջանալու»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
