Արսեն Թորոսյանը Հայաստանից դուրս աշխատանք է փնտրում. «Ժողովուրդ»
![]() 231 Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմիցս գրվել է, որ նախկին նախարար Արսեն Թորոսյանի ու թիմակիցների շփումները դարձել են խիստ ձեւական եւ սառը: Շատերը նույնիսկ խուսափում են աշխատանքային կապեր պահպանել վերջինիս հետ՝ վախենալով, որ այն կարող է վատ հետեւանքներ ունենալ իրենց համար: Իշխանության վերին էշելոններում համառորեն լուրեր են պտտվում, որ առկա են որոշակի տեղեկություններ, համաձայն որոնց՝ Թորոսյանի՝ նախարար աշխատած ժամանակ, ամենայն հավանականությամբ, covid 19-ի ֆինանսական հոսքերից բավական պատկառելի գումար է մսխվել, ապա դրա զգալի մասը դուրս է բերվել երկրից՝ ներդրվելով առողջապահական բիզնեսում: Մեզ փոխանցեցին, որ Թորոսյանի նախկին տեղակալի՝ Գեւորգ Սիմոնյանի կալանավորումը եւ Քովիդի գործով ուժայինների ակտիվությունը հենց այս գործի շրջանակներում էր: Թե որքանով են տվյալ լուրերը հավաստի, ու թե ինչքանով է Թորոսյանն ուղղակի կամ անուղղակի առնչվում այս ամենին, դժվար է ասել: Արսեն Թորոսյանի հետ ժամանակին մտերմիկ հարաբերություններ ունեցած անձանցից մեկը մեզ փոխանցեց, որ նրա երազանքն է լքել երկիրը ու աշխատանքի անցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
