«Խաղն ավարտված է». Հաջիևը՝ Երևանից Արցախ հումանիտար բեռի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
![]() 564 Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 21:06 «Հայաստանը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով և շահարկումներով՝ կապված Լաչինի ճանապարհի հետ, որով հնարավոր է բժշկական տարհանում և մատակարարում իրականացնել»,- այս մասին X-ի իր էջում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ կիսվելով Թուրքիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի դեսպանների հետ հանդիպման արդյունքներով։ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ «Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհը մատակարարումների համար օգտագործելու վերաբերյալ»։ Հակառակորդ երկրի նախագահի օգնականը հավելել է, որ այս հարցը նշվել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ։ Հիքմեթ Հաջիևը նաև նշել է, որ «անընդունելի են Աղդամի ճանապարհից Հայաստանի հրաժարումը, միայն Լաչինի ճանապարհից օգտվելու պնդումը և այս հարցի քաղաքականացումը»։ «Թատերական տեսարաններ կազմակերպելու և Լաչինի սահմանային անցակետ բեռնատարներ վարելու փոխարեն Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, դուրս բերի իր ուժային տարրերն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից և դադարեցնի ապօրինի խամաճիկ ռեժիմի ֆինանսավորումը»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։ «Անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում բոլոր անօրինական ուժերի զինաթափումը։ Միջազգային հանրությունը պետք է հստակ ազդանշան ուղարկի Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակիչների՝ ադրբեջանական հասարակության մեջ վերաինտեգրման հետ կապված։ Ուրիշ ճանապարհ չկա՛։ Խաղն ավարտված է»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
