Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հեքիաթների շարքից է այն մոտեցումը, թե Աղդամ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ երթուղիները կարող են զուգահեռ գործել». Տ. Աբրահամյան

«Հեքիաթների շարքից է այն մոտեցումը, թե Աղդամ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ երթուղիները կարող են զուգահեռ գործել». Տ. Աբրահամյան
224
Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 10:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ապա դա ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու:
Ջանքերը պետք է կենտրոնացնել Հայաստանն Արցախին կապող միջանցքի անխափան գործելու ուղղությամբ, իսկ մեկանգամյա անցումները որևէ լուրջ խնդիր չեն լուծում:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի առաջ բերած՝ Աղդամ-Ստեփանակերտ երթուղուն, ապա դա Արցախի ադրբեջանացմանը տանելու կարճ եղանակներից է:
Հեքիաթների շարքից է այն մոտեցումը, թե զուգահեռ երկու երթուղին էլ՝ Աղդամ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ, կարող են զուգահեռ գործել:
Ադրբեջանը հայաստանյան իշխանությունների հետ համատեղ քանդում է այն ամենը, ինչը Հայաստանը կապում է Արցախի հետ:
Ակնհայտորեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հիմնական հարցերում և նպատակներում ներդաշնակ են գործում՝ Արցախի դեմ ատելության գեներացումից մինչև Արցախն ադրբեջանական հռչակումից»: