Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին». Ավետիք Չալաբյան

«Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին». Ավետիք Չալաբյան
292
Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 11:30

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի բարեկամներ,
Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին, և արդեն սկսում ենք մտածել նրա մասին, թե մեր համաքաղաքացիների կողմից տրված արժեքավոր մանդատը ինչպես պետք է վերածենք մեր պետության հիմքերը ամրապնդող իրական օրենսդրական փոփոխությունների:
Այս նպատակով, մենք հանդիպումների շարք ենք սկսում Երևանում և մարզերում, կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք առավել մեծ աջակցությունն են բերել Հայաքվեին: Մեր առաջին մարզային հավաքը կլինի Գյումրիում, որը Երևանից հետո Հայաքվեի աջակիցների ամենամեծ բանակն ունի: Այս նպատակով, հուլիսի 28-ին, ժամը 18:30-ին սիրով հրավիրում ենք ձեզ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն, Վարպետաց 176 հասցեով։
Կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում ՀայաՔվե նախագծի աջակիցների հետ։ Հանդիպմանը պատասխանելու ենք հասունացած բազմաթիվ հարցերին և ուրվագծելու ենք մեր հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ Մինչ հանդիպում Գյումրիում»:

Աղբյուրը`   Ավետիք Չալաբյան