Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Դառը տպավորությունով եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից. արձագանքը լինելու է ահավոր կոպիտ». Փաշինյան

«Դառը տպավորությունով եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից. արձագանքը լինելու է ահավոր կոպիտ». Փաշինյան
300
Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 12:30

«Չեմ ուզում թաքցնել, շատ դառը տպավորությունով եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից: Ես երկրորդ անգամ եմ այցելում և այդ նախագծի ճակատագրից շատ բան է կախված, թե ինչ հետևություններ կանենք: Կներեք, միլիարդներ ենք ծախսում, մենք այդ միլիարդները ծախսում ենք երեխաների համար, ուզում եմ հիշեցնել՝ մենք այդ միլիարդը չենք ծախսում շինարարի համար, չենք ծախսում աթոռ արտադրողի համար, ծախսում ենք երեխաների համար, և եթե որևէ մեկը այս նպատակից շեղվեց, արձագանքը լինելու է ահավոր կոպիտ, ես ուզում եմ էս գլխից այս պայմանը ունենանք»,- կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դպրոցի վերաբերյալ ահազանգը ստացել է երեխաներից: