«2022 թ. պլանավորված է եղել Արցախին հատկացնել 144 մլրդ դրամ, սակայն իրականում տրամադրվել է 176 մլրդ». Գևորգ Պապոյան
![]() 327 Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 18:06 ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը գրում է: «ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակայնության և արդյունավետության մասին։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր 2024թ պետական բյուջեի ծրագրերը։ Առանձնահատուկ կարևորել եմ ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրվող գումարների նպատակային և արդյունավետ օգտագործման հարցը։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիները (հարկատուները) պետք է վստահ լինեն, որ տրամադրվող գումարները ամբողջապես ծառայում են նպատակին, այն է Լեռնային Ղարաբաղի և ողջ նրա բնակիչների կարիքների լուծման համար։ Ցավոք սրտի, հատկապես Լեռնային Ղարաբաղում վերջին կոռուպցիոն բացահայտումների ֆոնին, մեր քաղաքացիների մոտ առաջացել են մտահոգություններ՝ կապված տրամադրվող գումարների արդյունավետ և նպատակային օգտագործման հետ։ Այս առումով խնդրել եմ ՀՀ ֆինանսերի նախարարին մշակել համապատասխան կառուցակարգեր՝ դրանք վերահսկելու համար: Այդ կառուցակարգերում պետք է հստակ նշվեն, թե ինչի համար եւ որտեղ են ծախսվում այդ գումարները: Կարծում եմ ՀՀ Ազգային ժողովը ևս պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի այդ ծախսերի արդյունավետությանը և նպատակայնությանը: Առաջիկայում թերևս անհրաժեշտ կլինի պահանջել որոշակի փաստաթղթեր դրա հետ կապված: Նշեմ, որ 2022 թվականի համար պլանավորված է եղել հատկացնել 144 մլրդ դրամ, սակայն իրականում տրամադրվել է 176 մլրդ դրամ: Ավելացման մի մասը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերները խնդրել էին 2023 թվականի համար նախատեսված 144 մլրդ-ից 12 մլրդ-ը տրամադրել 2022 թվականի դեկտեմբերին եւ նրանց խնդրանքը կատարվել է: Այդ պատճառով 2023 թվականի համար նախատեսված միջպետական վարկը դարձել է 132 մլրդ: Սակայն Լեռնային Ղարաբաղի Կառավարության խնդրանքով և ՀՀ Կառավարության որոշումով արդեն իսկ այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է հավելյալ 20.4 մլրդ դրամ»: Աղբյուրը` Գևորգ Պապոյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
