Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ներկայի արցախյան դիմադրությունը պատերազմ մղելու տարատեսակ է». Վահրամ Մարտիրոսյան

«Ներկայի արցախյան դիմադրությունը պատերազմ մղելու տարատեսակ է». Վահրամ Մարտիրոսյան
340
Շաբաթ, 29 հուլիսի, 2023 թ., 01:30

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայի արցախյան դիմադրությունը պատերազմ մղելու տարատեսակ է։ Ինչքան էլ Արցախում դժվար լինի, սով լինի, մեր ռազմավարական խնդիրը պետք է լինի դիմանալը։ Երբեք չպետք է կոտրվել։ Թշնամու նետած մարտահրավերը պետք է ընդունել ու տանել պատվով։
44-օրյա պատերազմի ժամանակ մենք օրը մոտ 100 երիտասարդների էինք կորցնում։ Մտածեցին հանձնվենք ու կանգնենցնենք մահերը։ Բայց արդյունքում ստացանք ավելի վատը՝ սողացող անվերջանալի մահեր, գերեվարումներ, տարածքների կորուստներ ու Արցախից մնացած մասի պաշարումը։
Ադրբեջանը կարողանում է Արցախը պաշարված պահել, որովհետև Հայաստանում իսկական քաղաքական քաոս է։ Բայց պատմության նախադեպային տրամաբանությունը հուշում է, որ սա երկար չի տևելու և ամեն ինչ փոխվելու շատ հանկարծակի ու արագ։ Ուղղակի անհրաժեշտ է հույսով ու դիմադրելով սպասել այդ օրվան։
Ներկայի Հայաստանում ձևավորված հասարակական պահանջը և պատմական տրամաբանությունը հուշում են, որ շուտով իշխանության են գալու նոր Վազգենները, Լեոնիդները, Ավոներն ու Մանվելները։
Մինչև Ալիևին քնից հանեն իրա զորքի կեսը արդեն պառկած է լինելու։ Մինչև հասկանան, թե մենք ինչ տեխնոլոգիաներով ենք հարձակվում՝ Եռագույնը Լելե-Թեփեի ու Մռավի գագաթներին է լինելու։
Սա պետք է լավ հիշեն նաև ղարաբախցի-հայաստանցի տարբերակողները և արցախցիներին ինտեգրվելու կամ արտագաղթելու կոչ անողները։ 5-րդ շարասյանը առաջին հերթին ենք ոչնչացնելու։
Խղճահարությունը պետք է փոխարինվի դիմադրելու կարողության հպարտությամբ»։