Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր». Էդուարդ Շարմազանով

«Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր». Էդուարդ Շարմազանով
378
Ուրբաթ, 28 հուլիսի, 2023 թ., 13:12

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ո՞վ եւ ովքե՞ր են Արցախի հումանիտար ճգնաժամի մեղավորներն ու պատասխանատուները։
Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր՝ Ալիեւ եւ Փաշինյան։
Նրանց պայմանավորվածության արդյունքում Նիկոլը ճանաչեց Արցախը՝ ներառյալ Լաչինի միջանցքն Ադրբեջանի անբաժան մաս։
Այդ քայլով Փաշինյանն արձակեց Ալիեւի ձեռքերը լուծելու հարցերը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Եթե Փաշինյանը ճանաչում է Արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի մաս, ապա ո՞վ է ինքը, որ խոսի Արցախի կյանքի ճանապարհի բացման մասին,չ է՞ որ հենց ինքը՝ Նիկոլն է արցախցիներին հանձնել Ադրբեջանին։
Նիկոլի մասով ամեն բան պարզ է, նա խաղում է Ալիեւի ու Էրդողանի խաղը։
Ու՞մ թելն են թելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։
ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան ունեն ստանձնած պարտավորություններ Արցախի ժողովրդի առջեւ որպես ԵԱՀԿ համանախագահներ, իսկ ՌԴ-ն նաեւ որպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած պետություն։
«Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, բա մենք ի՞նչ անենք» օպերայից մեկնաբանություններն անհաջող «կրուտիտներ» են հիշեցնում։
Դուք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություննե՞ր եք, թե՞՝ Արցախի աղետի լուռ «իմպոտենտ» վկաներ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի շանտաժներին տրվելով՝ վաղը դուք եք քաղելու դրա դառը պտուղները, ինչպես 1071-ին Բյուզանդիան քաղեց թուրք-սելջուկներից պարտության դաժան պտուղը Մանազկերտի ճակատամարտում, քանի որ մի քանի տասնամյակ առաջ ինքն էր «փուռը տվել» Հայաստանն ու բաժան-բաժան արել»։