Փաշինյանի մասին՝ ինչպես հանգուցյալի՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ. «Հրապարակ»
![]() 348 Շաբաթ, 29 հուլիսի, 2023 թ., 10:12 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ վարչապետն այցելելու է Գեղարքունիքի մարզ․ մարդկանց անձնագրերն են հավաքում, գրանցում, որ հականիկոլականներ չհայտնվեն նրա ճանապարհին։ «Քասթինգն» իրականացնում է անձամբ վարչապետի «ախրանան»։ Երեկ Փաշինյանը մեկնեց Գեղարքունիք, Գավառում խորհրդակցություն անցկացրեց։ Նրան զեկուցել են, որ 25 մլրդ 367 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, 9 խելացի անասնագոմ, 6 դպրոց, 8 նախակրթարան են կառուցել եւ այլն։ Կրկնակի փոքրացել է ՏԻՄ անձնակազմը՝ նախկինում 92 համայնք 1141 աշխատող ուներ, հիմա 5 խոշոր համայնքում՝ 735 աշխատող։ Հետո Գեղարքունիքի մարզից կադրեր հեռարձակվեցին, որից ակնհայտ դարձավ, թե ինչ քրտնաջան էին ընտրել վարչապետին մոտեցող կոնտինգենտին։ Երեւի նախապես էլ ինստրուկտաժ էին արել, որ մոտեցող-ձեռք սեղմողները միայն էյֆորիա ցուցադրեն։ Հատկապես ոգեւորված էին դիմավորում Մարտունիում ու Ներքին Գետաշենում՝ վարչապետին «ցավդ տանեմ» ասելով, իսկ գավառցի մի տղամարդ, նրան տեսնելով, ուղղակի բացականչեց․ «Էս ինչ ուրախություն էր»։ Ինչքան ավելանում են երկրի խնդիրները, ու մեծանում է դժգոհությունն իշխանությունից, այնքան ավելի ջանասիրաբար են կիրառում փիառի կանոնները, առաջնորդվելով հանգուցյալներին բնորոշ՝ «վարչապետի մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ» սկզբունքով»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
