Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ՀՀ իշխանության առաջնային խնդիրն անհոգ կյանքի իմիտացիան ապահովելն է». Տ. Աբրահամյան

«ՀՀ իշխանության առաջնային խնդիրն անհոգ կյանքի իմիտացիան ապահովելն է». Տ. Աբրահամյան
254
Շաբաթ, 29 հուլիսի, 2023 թ., 10:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել ծայրահեղ բնույթ է ստանում ու այս ամենը միայն խորությամբ ու ողջ ծանրությամբ կարող են զգալ միայն այն մարդիկ, ովքեր Արցախում են:
Արցախում արդեն այնպիսի խնդիրներ են առաջացել, որոնց մասին նույնիսկ դժվար է պատկերացնել, որովհետև կյանքի ապահովումը միայն հաց ու ջուրը չի:
Սկսած հոգեբանական մեծ ճնշումներից մինչև նվազագույն կենցաղային պայմանների բացակայություն:
Իսկ հայաստանյան իշխանությունն իր համար առաջնային խնդիր է դրել՝ նվազագույնը ֆոնային առումով անհոգ կյանքի ու դրական տրամադրությունների իմիտացիա ապահովել, ինչն էլ հնարավոր բոլոր միջոցներով փորձում է ապահովել»: